15/04/2023 12:38
Ադրբեջանցիները չպիտի կարողանան մասնակցել Երևանում անցկացվող որևէ միջոցառման. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Թող Ադրբեջանի միջազգային վարկանիշը մերինից տասն անգամ բարձր լինի, բայց մենք կարողանանք պաշտպանել մեր հայրենիքը: Թող աշխարհը մեզ դատապարտի Ադրբեջանի դրոշը սպորտային մրցաշարի բացման ընթացքում այրելու համար, բայց հայերը մարտի դաշտից ողջ և հաղթանակած վերադառնան:
Այո՛, ադրբեջանցիները չպիտի կարողանան մասնակցել Երևանում անցկացվող որևէ միջոցառման»։