15/04/2023 10:59
«Հրապարակ». Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման խորհրդատվական աշխատանքների համար փոխանցվել է 210 մլն դրամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը ռուսական «Մետրոգիպոտրանս» ընկերությանը փոխանցել է 210 մլն դրամ՝ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների համար։ Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս 2021-ին՝ Հայկ Մարությանի օրոք։
Ծառայության գին է սահմանվել 1 միլիարդ 848 մլն դրամը, որից փոխանցված 210 մլն դրամը պայմանագրի 2-րդ՝ «նախնական նախագծի» փուլին է վերաբերում։ Դատելով վճարման ժամանակացույցից՝ քաղաքապետարանն ընկերությանը 1-ին փուլում արդեն վճարել է 545 մլն դրամ, իսկ 3-րդ փուլում պիտի վճարի 1 միլիարդ 93 մլն դրամ»։