15/04/2023 16:30
Թուրքիայում եկել են եզրահանգման՝ «ՆԱՏՕ-ն տուրիստական գործակալություն չէ»
Շվեդիան կկարողանա միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին միայն այն դեպքում, եթե կատարվի Թուրքիայի հիմնական պահանջը, TV-100 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ նշելով, թե Թուրքիայի պահանջը ահաբեկչությանը «հակազդելն է», ինչին պետք է միանա նաև Շվեդիան։
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում մենք «օբյեկտիվ» չափորոշիչներ ենք սահմանում։ Մեր հիմնական պահանջն է «ահաբեկչության դեմ պայքարը»։ Երբ Շվեդիան կկատարի այդ պահանջը, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Քալընը՝ հավելելով, թե ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները պետք է իրենց հետ համերաշխ լինեն՝ «ահաբեկչության դեմ պայքարելու» հարցում։
«ՆԱՏՕ-ն տուրիստական գործակալություն չէ և մշակութային կազմակերպություն էլ չէ, դաշինքի առաջնային խնդիրն է անդամ պետությունների անվտանգության ապահովումը»,- ասել է Էրդողանի ներկայացուցիչը։