15/04/2023 00:07
Ադրբեջանի դրոշն այրելու համար Արամ Նիկոլյանի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ Արամ Նիկոլյանը ոստիկանության Մալաթիայի բաժնում է։
«Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախնական տեղեկություններով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Կոչուբաևը:
Հիշեցնենք՝ այսօր Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրել է Ադրբեջանի դրոշը և հեռացրել բեմից։ Տեսակադրերում երևում է, որ անվտանգության աշխատակիցները փորձում են հեռացնել նրան և խլել դրոշի մնացորդները։