15/04/2023 00:37
Հայի վրա թքելու համար քրեական վարույթ չեն նախաձեռնում, բայց հայի տունը քանդող ադրբեջանցու դրոշը վառելու համար նախաձեռնում են․ Ո՞նց եք հանգիստ խղճով քնելու․ Շարմազանով
Հայի վրա թքելու համար քրեական վարույթ չեն նախաձեռնում, բայց հայի տունը քանդող ադրբեջանցու դրոշը վառելու համար նախաձեռնում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։
«Մի հատ էլ զանգի Ալիեւին «դոլոժիտ» արա, Նիկոլ,որ Արամ Նիկոլյանի դեմ քրեական վարույթ ես նախաձեռնել։
Դուք ո՞նց եք հանգիստ խղճով քնելու»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանություն և նրա նկատմամբ նախաձեռնել են քրեական վարույթ։