15/04/2023 18:37
ԵՄ երկրներում 11 ամսում կապկի ծաղկի 21 000-ից ավելի դեպք է գրանցվել, վարակվածները հիմնականում համասեռմոլներ են․ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոն
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը նոր տվյալներ է հայտնել կապկի ծաղիկ (mpox) հիվանդության դեպքերի վերաբերյալ, զեկույցը հրապարակել է ՏԱՍՍ-ը։
Ըստ այդմ, 2022-ի մայիսի 16-ից մինչև 2023-ի ապրիլի 4-ը ԵՄ 29 երկրում գրանցվել է կապկի ծաղիկ հիվանդության 21,17 000 դեպք, վարակվածների 98,1 տոկոսը տղամարդիկ են, որոնցից 64,6 տոկոսը՝ 18-40 տարեկան տղամարդիկ։ Հատկանշական է, որ վարակվածները հիմնականում նույնասռեական հարաբերություններ ունեցողներն են։ Փաստաթղթում նշված է նաև, որ հիվանդության պիկը 2022-ի հուլիսին է եղել, ինչից հետո նվազում է արձանագրվել, իսկ դեկտեմբերից հետո շատ քիչ դեպքեր են գրանցվել։
Չնայած սրան, կանխատեսվում է հիվանդության նոր աճ՝ գարնան ու ամռան սեզոնին՝ պայմանավորված մարդկանց միջև շփումների ավելացմամբ։