15/04/2023 10:18
«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի և Արարատ Միրզոյանի հայտարարությունները հակասում են միմյանց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հերթական անգամ իշխանության ներկայացուցիչներն անում են հայտարարություններ, որոնք հակասում են միմյանց: Այս անգամ խոսքը վերաբերում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ում հայտարարությունները հակասել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերին: Մասնավորապես, Գրիգորյանն ապրիլի 13-ին հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին և հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին առաջարկվող օգնության նախագծում սպառազինության աջակցություն չէր նախատեսվում։ «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք։ Չի կարող որևէ տեղում զենք-զինամթերքի տեսքով Հայաստանին օգնություն առաջարկվել, և Հայաստանը հրաժարվի»։
Եվ հենց այս հայտարարությունն էլ հակասում է Արարատ Միրզոյանի խոսքերին: Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձել էր ՀԱՊԿ կողմից առաջարկվող փաստաթղթերի բովանդակությանը և հայտարարել էր. «Քննարկվող որոշման մեջ դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր՝ արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այունհետև կարող ենք դիտարկել մնացած միջոցները` քաղաքական ճանապարհով հարցի հանգուցածուլում, ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցություն…»։
Այսպիսով, Արմեն Գրիգորյանի և Արարատ Միրզոյանի հայտարարությունները հակասում են միմյանց»։