15/04/2023 16:53
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ նժույգ թափեր վարժությունում։
Նա վաստակել է 14,266 միավոր։
Առաջին տեզը զբաղեցրել է իռլանդացի Ռիս Մաքլենագանը, երկրորդ տեղը՝ բելգիացի Մաքսիմ Ժենտյեսը։
Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել։