15/04/2023 17:28
Եվս մեկ նվաճում՝ օղակներ վարժությունում․ Արթուր Դավթյանը երկրորդ մեդալն է նվաճել Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ օղակներ վարժությունում։
Դավթյանը վաստակել է 14,733 միավոր։
Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել։
Այսօր նա երրորդ տեղն էր զբաղեցրել նժույգ թափեր վարժությունում՝ դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր։