15/04/2023 20:38
Հարավային Կորեան ու Ֆրանսիան հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան երբեք չի ճանաչվի որպես միջուկային տերություն
Կորեայի Հանրապետության և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Պակ Չինն ու Քեթրին Կոլոննան վերահաստատել են իրենց հավատարմությունը ԿԺԴՀ-ի՝ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացին ու հայտարարել են, որ այդ երկիրը երբեք չի ճանաչվի որպես միջուկային տերություն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը՝ ներկայացնելով նախարարների բանակցությունների արդյունքները։
«Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն՝ Հյուսիսային Կորեան չի կարող ունենալ միջուկային տերության կարգավիճակ և այն երբեք չի ճանաչվի որպես այդպիսին։ Նրանք նշել են նաև, որ իրենց երկրների ընդհանուր նպատակն է հասնել նրան, որ ԿԺԴՀ-ն ամբողջապես հրաժարվի միջուկային զենքից և միջուկային զենք փոխադրելու համար օգտագործվող բալիստիկ հրթիռներից»,- նշված է հաղորդագրությունում։
Հարավային Կորեայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները դատապարտելի են համարել Փհենյանի կողմից միջուկային սպառնալիքի առկայությունն ու բալիստիկ հրթիռների անօրինական արձակումները։