15/04/2023 11:02
«Փաստ». Իշխանությունները «ձեռուոտք են ընկել»՝ ընկնող վարկանիշն ինչ-որ կերպ վերականգնելու համար
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, օրվա իշխանությունները «ձեռուոտք են ընկել»՝ գնալով ընկնող վարկանիշն ինչ-որ կերպով վերականգնելու համար։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քպականներին հանձնարարվել է կտրուկ ակտիվանալ հատկապես մարզերում: Եվ ահա, մեր տեղեկություններով, քպականները նախաձեռնել են մարզային այցերի շարք սկսել (մի քանիսն արդեն տեղի են ունեցել) և տեղում մարդկանց, ինչպես ասում են, «առաջին ձեռքից» բացատրել, ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում, մի խոսքով՝ «արդարանալ»։
Հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները նախատեսում են ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ապացուցել, որ չեն շեղվել իրենց արժեքներից ու քաղաքական գծից, թե իրենք մեղավոր չեն ստեղծված վիճակում, թե... «ապագա կա»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, բացի վարկանիշային պատճառները, իշխանություններին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում շատ են կուսակցության շարքերը լքողները։
Ավելին, քպական «վերնախավին» առավել նյարդայնացնում է այն, որ կուսակցությունից հեռացողների շարքում են այնպիսի մարդիկ, ովքեր մինչև վերջերս ոչ միայն անկեղծորեն հավատում էին «հեղափոխության» գաղափարներին և «հեղափոխական» փոփոխություններին, այլև ամուր կանգնած էին այդ ամենի հիմքում, ամեն ինչի պատրաստ էին հանուն այդ ամենի»։