17/04/2023 17:08
Կապանից ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2.700 հեկտար տարածք՝ միայն սեպտեմբերի 13-14-ի հարձակման և ներխուժումների հետևանքով
Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի հարձակման և ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2.700 հեկտար: Տեղեկությունը հայտնում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Սյունիքում փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները։
«Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝
1)2.400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
2)170 հեկտար անտառային հողեր.
3)130 հեկտար համայնքային հողեր:
Ընդհանուր՝ 2.700 հեկտար:
Նշված 2.700 հեկտարից բացի, 1.000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:
Մասնավորապես (ըստ գյուղերի)՝ Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ», - գրել է Թաթոյանը։