17/04/2023 14:41
«Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով և 171-րդ հոդվածի (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի 7-րդ կետով», - ասաց Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ պատգամավորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր եղել։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Մհեր Սահակյանին տարել էին ոստիկանություն, ապա՝ ձերբակալել, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց, ապա՝ դուրս գրել։
Ավելի ուշ դատախազությունը Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողով։ ԱԺ-ն տվել էր համաձայնությունը։