17/04/2023 15:09
Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները՝ Դուբայում. Hetq.am
Hetq.am-ը գրել է.
««Հետքի» ձեռքի տակ հայտնված նոր տվյալները ցույց են տալիս որոշ հայ պաշտոնյաների ու գործարարների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի ծավալներն ու շքեղությունը: Այս անձանցից ոմանք Հայաստանում անցնում են տարբեր քրեական գործերով:
Դուբայում գույք ունեցող հայերի թիվը բավականին մեծ է, բայց նրանցից ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Այս անգամ ընտրել ենք նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք չեն հայտարարագրել Դուբայում իրենց ունեցվածքը, չնայած օրենքով նման պարտավորություն ունեին:
Գագիկ Բեգլարյանը բնակարան է գնել Դուբայի հայտնի արմավենու վրա։
Բեգլարյանը չի հայտարարագրել Դուբայի իր բնակարանը, Դատախազությունն էլ այն չի ներառել բռնագանձվող գույքի մեջ։
Գագիկ Բեգլարյանի նախկին պաշտոնյա եղբայրը եւս տուն է գնել արմավենու վրա։ Հակոբ Բեգլարյանը չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալը։
Գործարար Սամվել Ալեքսանյանը ևս անշարժ գույք է ձեռք բերել Դուբայում»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։