17/04/2023 16:05
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով
Սևանա լճի մակարդակը ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.35մ (16.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 7սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.391մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 16-ը ներառյալ՝ 18.648մլն. մ³: