17/04/2023 12:41
Նիկոլ Փաշինյանը վաղն ԱԺ-ում կլինի. ընդդիմությունը մասնակցելու է նիստին
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կմասնակցեն Ազգային ժողովի վաղվա արտահերթ նիստին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասացին, որ կմասնակցեն վաղվա նիստին։
Նշեք, որ վաղն Ազգային ժողով է գնալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։