Փոխանցվել է անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և երեք քարտեզ. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցությունների վերաբերյալ

17/04/2023 14:04

Փոխանցվել է անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և երեք քարտեզ. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցությունների վերաբերյալ


Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ։

Ինչպես նշված է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի  կատարման վերաբերյալ զեկույցում, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետևյալ հիմնական ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում և անվտանգություն, հումանիտար հարցեր:

Այս հարցերի քննարկման համար ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին) և 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում ևս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ և ԵՄ միջնորդությամբ հանդիպել են 4 անգամ, ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները ՌԴ միջնորդությամբ հանդիպել են երկու անգամ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ՌԴ, ԱՄՆ և այլ գործընկերների միջնորդությամբ հանդիպել են 6 անգամ:

Տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023 թվականի փետրվարի 14-ին: ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ  կձևավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:

«Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը»,- ասված է զեկույցում:

Նշվում է, որ  2022 թվականին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը, որից հետո տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երեք համատեղ հանդիպում: 2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների ուժով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթների համաձայն։ Սոչիի հայտարարությամբ կողմերը հստակ պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով։

2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի երկու նիստ (ստեղծման օրվանից ի վեր տեղի է ունեցել 11 նիստ): Ապաշրջափակման թեման պարբերաբար քննարկվել է նաև այլ ձևաչափերում: ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է օր առաջ իրագործել այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: Բեռների, ապրանքների և քաղաքացիների շարժի նոր հնարավորություններն ակնհայտորեն կմեծացնեն «Հայկական խաչմերուկի» գրավչությունը միջազգային և տարածաշրջանային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ էականորեն ընդգծելով Հայաստանի չիրացված լոգիստիկ դերը տարածաշրջանում, ինչն իր հերթին նաև հավելյալ անվտանգության և կայունության երաշխիքներ կապահովի:

ՀՀ վարչապետի որոշմամբ 2022 թվականի հունվարի 14-ին տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որին ներգրավվել են նաև միջազգային բարձրակարգ փորձագետներ:

Զեկույցում արձանագրվում է, որ չհասցեագրված են մնում նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ: Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը: 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ-ն միջազգային դատական և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայողների դիակների խոշտանգման և անարգման հարցերը:

2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ: 2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝

44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ,
գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ, Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին՝ ատելության և հակահայկականության քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետևողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ և շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին: Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են և բարձրացվելու են գույքային և ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով 18/11/2024 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում 18/11/2024 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 18/11/2024 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ 18/11/2024 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում 18/11/2024 13:17 Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան 18/11/2024 13:12 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են 18/11/2024 13:00 Ռուստամ Բադասյանը հաստատեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել 18/11/2024 12:43 Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին 18/11/2024 12:32 Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ. Գնել Սանոսյանն էլ հաստատեց՝ հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 12:31 «Հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է». ՔՊ-ից պնդում են՝ Փաշինյանը գիշերով չի որոշել ազատել պաշտոնյաներին 18/11/2024 12:28 Չենք կարող ասել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Վահագն Ալեքսանյան 18/11/2024 12:25 Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու. պատգամավոր 18/11/2024 12:21 Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկել և ճիշտ որոշումներ գտնել. Աղվան Վարդանյան 18/11/2024 12:13 Երևանի 146 մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ 18/11/2024 12:11 Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա մեզ. ՔՊ խմբակցության ղեկավար 18/11/2024 12:07 Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է. Վարդանյան 18/11/2024 12:02 Հրաժարականներն անակնկալ չեն եղել. ուրբաթ օրը վարչապետն ասել էր՝ որոշումներ է կայացնելու. Հայկ Կոնջորյան 18/11/2024 11:59 Չեմ կարծում, որ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, ուղղակի նոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյան 18/11/2024 11:55 Խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել. Աբրահամյան 18/11/2024 11:49 Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից 18/11/2024 11:44 Վատիկանից կվերադառնամ այսօր, Աննայի այցն ավելի երկար կտևի. Փաշինյան (Տեսանյութ) 18/11/2024 11:40 Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել. Վարդանյան 18/11/2024 11:32 ՆԳՆ-ից հաստատում են՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել 18/11/2024 11:29 «Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ». Աբրահամյանը Փաշինյանի սափրվելը պատահական համընկնում չի համարում 18/11/2024 11:16 Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին 18/11/2024 11:11 Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը. ԱՆ 18/11/2024 11:08 Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը՝ անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու․ հասարակությունը միամիտ չի. Չալաբյան 18/11/2024 11:02 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Ռուբեն Մելիքյան 18/11/2024 10:58 Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում 18/11/2024 10:54 «Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու». Ռուբեն Վարդանյանի որդին համոզված է՝ Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել գերիներին և կոչ անել ազատել նրանց 18/11/2024 10:50 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան 18/11/2024 10:43 ԲԴԽ նախագահը փաստացի հաստատում է, որ այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ գործադիր իշխանության հավանությունը. Հակոբ Բադալյան 18/11/2024 10:39 Փաշինյանն առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Սուրենյանց 18/11/2024 10:31 Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան 18/11/2024 10:26 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյան 18/11/2024 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա 18/11/2024 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 18/11/2024 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով 18/11/2024 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն 18/11/2024 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական