17/04/2023 19:18
Թաթարստանի ղեկավարին Մոլդովայում «անցանկալի անձ» են հայտարարել, թույլ չեն տվել ինքնաթիռից իջնել
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ Մոլդովայի իշխանություններն իրեն «անցանկալի անձ» են հռչակել։
Միննիխանովը հայտնել է, որ Գագաուզիայի ղեկավարի թեկնածու Վիկտոր Պետրովի և Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սուխոդոլսկու հրավերով ինքն այցելել է Քիշինև՝ մասնակցելու ժողովուրդների բարեկամությանը նվիրված համաժողովին, սակայն իրեն ու իր գլխավորած պատվիրակությանը հայտնել են, որ նրանք անցանկալի անձինք ենք Մոլդովայում և չեն կարող այդ երկրում գտնվել։
«Այդ պատճառով, ցավոք սրտի, մենք չենք կարող մասնակցել ժողովուրդների բարեկամությանը նվիրված համաժողովին»,- ասել է Թաթարստանի ղեկավարը, ում հայտարարության տեսագրությունը հրապարակել է մոլդովական Gagauznews ինտերնետ հարթակը։
Տեղի ունեցածին անդրադարձել է նաև Թաթարստանի ղեկավարին Մոլդովա հրավիրած Ալեքսանդր Սուխոդոլսկին՝ նշելով, որ ինքը պաշտոնապես էր հրավեր ուղարկել Միննիխանովին։
«Բայց Քիշինևի օդանավակայանում նրան չեն թույլատրել նույնիսկ ինքնաթիռից իջնել։ Հանձնել են մուտքի մերժման փաստաթուղթ»,- ասել է մոլդովացի պատգամավորը։