17/04/2023 11:48
ՊՊԾ զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ. ԱԱԾ
Պետական պահպանության ծառայության զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ` արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ՊՊԾ մարտական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար, հայտնում են ԱԱԾ-ից։
Պահանջվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ` աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ձեռնամարտի հրահանգիչներ:
Ցանկացողները մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 010-53-21-63, 010-53-08-46 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։