17/04/2023 13:51
Արցախում մեկ շաբաթում հայտնաբերվել է 252 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։
Այսպես, ապրիլի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 870 զանգ, որից 25-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա տնթացքում կատարել են փակված 6 դռան և 11 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 4 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Հրշեջ փրկարարներն կատարել են 7 ելք: Հրդեհի 4 դեպք է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, մեկական դեպքեր՝ Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:
Հրդեհների բռնկման հիմնական պատճառ է հանդիսացել բնակիչների անուշադրությունը, այգիներում և խոտածածկ ենթատարածքներում կրակը չվերահսկելը: Բոլոր դեպքերով հրշեջ փրկարարների կողմից կանխարգելիչ գործողություններ են իրականացվել:
Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 7 ելք: Հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 252 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
Շարունակվում է ՆԳ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի հրամանով հաստատված դասընթացներն ու պլանային միջոցառումները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանությանն առնչվող ուսուցողական և իրազեկման միջոցառումները: Պարբերաբար անցկացվող դասընթացները նպաստում են փրկարար ծառայողների տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը: