17/04/2023 12:59
Տեղումների քանակի պակասի դեպքում Արցախում երաշտի վտանգն ավելի կմեծանա
Հանրապետության տարածքում ընթացիկ տարվա տեղումների քանակը նորմայից բավականին ցածր է, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ինչպես աշնանացան, այնպես էլ գարնանացան մի շարք մշակաբույսերի ցանքատարածությունների վրա:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը:
«Հանրապետության շրջաններում արդեն իսկ կան աշնանացանի ցանքատարածքներ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և բերքահավաքի ենթակա չեն լինի: Նման հողատարածքներում հողօգտագործողները որոշ դեպքերում նախատեսում են գարնանացան մշակաբույսերի ցանքս իրականացնել կամ էլ թողնել սև ցելի տակ»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին տեղումների քանակի պակասի դեպքում երաշտի վտանգն ավելի կմեծանա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում