18/04/2023 17:22
Ադրբեջանցի զինծառայողների գործը կարող է օգտակար լինել մեր գերիների հետ կապված խնդիրների լուծման գործում. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկություն չունի, թե ձերբակալված ադրբեջանցի զինվորականը խոստովանել է, որ ինքն է սպանել ԶՊՄԿ-ի աշխատակցին։
«Խորհուրդ եմ տալիս համբերատար սպասել պաշտոնական հաղորդագրությանը։ Դեպքերի հետ կապված բազմաթից դրվագներ կան, որ պետք է ուսումնասիրվեն։ Գործ ունենք մի երևույթի հետ, որը կարող է հետագայում օգտակար լինել մեր գերիների հետ կապված խնդիրների լուծման առնչությամբ», - ասել է Անդրանիկ Քոչարյանը։