18/04/2023 18:14
Փաշինյանն ԱԺ-ում խոստովանեց, որ մոտեցրել է 2020-ի պատերազմը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ գրել է․
«Փաշինյանի այսօրվա փնթի ճամարտակություններից առանձնացնեմ նաեւ հետեւյալ փաստը.
Նիկոլը ԱԺ-ում խոստովանեց, որ մոտեցրել է 2020-ի պատերազմը։
1. Հայտարարելով, որ 2018-ից մինչեւ պատերազմ «չի բանակցել»։
2. Չհերքելով Սերժ Սարգսյանի հրապարակված ձայնագրությամբ բանակցությունների ընթացքում իրեն գժի տեղ դնելու իրողությունը»: