18/04/2023 16:33
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում
Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ասաց՝ պաշտոնական տեղեկատվություն են ստացել, որ պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթ է հարուցված: Նա հետաքրքրվեց՝ վարչապետն այդ վարույթներով ներգրավվա՞ծ է, կամ հարցաքննվե՞լ է:
«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ», - պատասխանեց Փաշինյանը:
Վարչապետն ընդդիմությանը հորդորեց գալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել: