18/04/2023 17:53
Ալիև. Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է
Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչություն» խոսքերը։ Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը։
«Որովհետև այլ տարբերակ չկա։ Այդ իսկ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Ալիևը։