18/04/2023 18:36
Ռուսաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները կանչվել են ԱԳՆ՝ երկրի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ
Ռուսաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները հրավիրվել են երկրի ԱԳՆ, որտեղ նրանց բողոք են հայտնել՝ դիվանագետի կարգավիճակին չհամապատասխանող գործունեություն վարելու կապակցությամբ։
«Ռուսաստանի ներքին գործերին կոպիտ միջամտության և դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործունեության հետ կապված՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ»,- նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։