18/04/2023 20:05
Երևանում փողոցներ են անվանակոչվել
Երևանում փողոցներ են անվանակոչվել։
Երևանի ավագանու որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցն այսուհետ կկրի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը՝ հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 10-րդ փողոցը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցն իր նրբանցքներով՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անունը։