18/04/2023 18:00
Փաշազադեն Իրանին մեղադրել է «բացահայտ հակաադրբեջանական քաղաքականություն» վարելու և Հայաստանին աջակցելու համար
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Իրանին մեղադրել է Հայաստանին աջակցելու համար։
«Իրանի բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մասն է հանդիսանում այն, որ Իրանն իր անվտանգությունը հավասարեցնում է Հայաստանի անվտանգության հետ, Հայաստանին դրդում է նոր պատերազմի, նրան մղում է «ռևանշիզմի»։ Այդ ամենը չի ընդունվում և վճռականորեն դատապարտվում է ադրբեջանական հասարակության կողմից»,- Փաշազադեի խոսքերն է մեջբերել ԱՊԱ գործակալությունը։