18/04/2023 13:13
Դեռ ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն, հարազատները չեն ընդունում արդյունքները. Նախարարը՝ 44-օրյա պատերազմի զոհերի մասին
Թվաքանակի նվազման շեշտակի փոփոխություն չունենք, այո՛, դեռ ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով 44-օրյա պատերազմում զոհված և չհուղարկավորված զինվորների աճյունների հարցին։
«Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում արդյունքները, որոնք փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում էլ նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո՛, կան հրաժարվողներ», - ասաց Անահիտ Ավանեսյանը։