18/04/2023 18:47
Մեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 21 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, ավազակության, ֆիզիկական ներգործության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: