18/04/2023 12:57
Պետություն ունենալը թանկ հաճույք է. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի ցույց տալու, թե Հայաստանում պրոբլեմներ չկան:
«Պրոբլեմները կան, պրոբլեմները տեղում են, պրոբլեմները խորանում են, բայց իմ ելույթն այն մասին էր, թե ինչ գործիքներ մենք պետք է որդեգրենք ու ինչ գործիքներ ենք որդեգրում այդ պորբլեմներին դիմակայելու համար», - Ազգային ժողվում այս մասին հայտարարեց վարչապետը:
Նա շեշտեց՝ պետություն ունենալը թանկ հաճույք է, ու պետություն ունենալու հաճույքի համար վճարում են նրանք, ովքեր պետություն ունենալու, այդ պետությունը պահելու, պահպանելու ու զարգացնելու կամք ունեն:
Նրա խոսքով՝ բոլոր կարգի մարտահրավերներին արձագանքը պետք է լինի և՛ սիմետրիկ, և՛ ասիմետրիկ:
«Ասիմետրիկ նշանակում է հասկանալ մարտահրավերները սրելու ու սրողների նպատակները, նրանց նպատակն է խաթարել ՀՀ բնականոն զարգացումը ու ժամանակ չթողնել զբաղվելու ՀՀ զարգացման օրակարգով, բայց մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման օրակագից, որովհետև խոսքը մեր այսօրվա, վաղվա ու մեր երեխաների ապագայի մասին է», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորներին նիստին մասնակցելու համար:
«Նրանց մասնակցությունը ինձ ավելի մեծ հնարավորություն տվեց կենտրոնանալու ձեռքբերումների ու մի շարք կարևոր հաջողությունների վրա», - ընդգծեց նա: