Երեխայի տարիքային ճգնաժամն ու դրանով պայմանավորված վարքային առանձնահատկությունները. Հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի մոտեցումը

19/04/2023 21:21

Երեխայի տարիքային ճգնաժամն ու դրանով պայմանավորված վարքային առանձնահատկությունները. Հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի մոտեցումը


Ծնողավարությունը, լինելով պարզ եզրույթ, միևնույն է, շատերին դժվար է տրվում, և դրա մասին հիմնավոր ընկալման բացակայությունը կարող է բերել ծնող-երեխա կապի խաթարմանն ու ստեղծել մի շարք այլ բարդություններ։

Aysor.am-ը հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի հետ խոսել է երեխայի տարիքային ճգնաժամերի, ծնողի և երեխայի միջև փոխվստահության կարևորության, այդ փուլերում դրսևորվող առանձնահատկությունների և մոտեցման մասին։

- Որո՞նք են երեխայի մոտ ճգնաժամային տարիքները և ինչպե՞ս է դա արտահայտվում։

- Երեխան իր առաջին ճգնաժամին բախվում է նորածին ժամանակ, երբ ներարգանդային ապահով կյանքից հայտնվում է արտաքին աշխարհում, որտեղ պետք է հարմարվի և ադապտացվի։ Հաջորդը համարվում է 3-4 տարեկան երեխայի ճգնաժամը, որի ժամանակ ձևավորվում է երեխայի Ես-ը, երեխան ճանաչում է իրեն, տարբերում է իրեն ընտանիքի անդամներից, երեխայի մոտ ձևավորվում է սեփական սահմանները գիտակցելու կարողությունը։ Մյուսը՝ 7 տարեկանի ճգնաժամն է, որտեղ երեխան  անցում է կատարում դեպի մեծահասակների կյանք, նա ձգտում է նմանվել մեծահասակներին, կրկնօրինակում է ժեստերը, խոսքերը։ Ամենաբնորոշ կետերից է այն, որ երեխան չի ցանկանում ենթարկվել սահմանված կանոններին, ճգնաժամը տևում է 6-9 ամիս, սակայն կրում է անհատական բնույթ։ Մյուսը՝ դեռահասության ճգնաժամն է, որը սկսվում է 13 տարեկանից, ըստ որոշ միջին վիճակագրական տվյալների տևում է 3-5 տարի, հնարավոր է նաև 5-8 տարի, կապված անձի հոգեկերտվածքից, անձնային հատկանիշներից։ Վերջինս, ինչպես տեսնում ենք ամենաերկար ճգնաժամն է, որը ուղեկցվում է պոռթկումներով, անհնազանդությամբ, նեգատիվիզմով՝ ուսուցիչների և ծնողների նկատմամբ, դեռահասը ձգտում է անկանխության, սեփական որոշումներ կայացնելուն, երեխայի մոտ նկատվում է կենտրոնացման նվազեցում, ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ, հասակակիցների և մեծահասկաների հետ շփման դժվարություններ։

- Ի՞նչ պետք է անի ծնողը, որպեսզի վերահսկի երեխային և աջակցի հոգեպես։

- Ցանկացած ճգնաժամի ժամանակ մեծահասակի կարևորագույն ֆունկցիան կայանում է նրանում, որ ցույց տա երեխային, որ անկախ ամեն ինչից նրա կողքին է, լսում է և աջակցում է երեխային, ապրումակցում է նրան, ծնող-երեխա կապը յուրաքանչյուր տարիքային փուլում պետք է լինի ակտիվ, նման պարագայում, երբ ծնողը և երեխան միմյանց ընկերներ են, մեծամասամբ կարիք չի լինում խիստ վերահսկողության սահմանման։

Ինչպե՞ս են արտահայտվում ճգնաժամային փուլերը, ի՞նչ ախտանշաններով։

- Յուրաքանչյուր ճգնաժամ արտահայտվում է վարքային փոփոխությամբ, վայրիվերումներով, ըմբոստությամբ, ինքնաարտահայտման ձգտմամբ, հեղինակություններին ձեռնոց նետելով։

- Գիտակցու՞մ է արդյոք երեխան, որ իր մոտ որոշակի փոփոխություններ կան, թե դա առավել խնդիրներ է առաջացնում ծնողի կամ շրջապատի, այլ ոչ իր մոտ։

- «Ճգնաժամ» բառը հունարենից թարգմանված նշանակում է «շրջադարձային կետ», այսինքն, այն հոգեկանի ձևավորման համար բնականոն գործընթաց է և հանդիսանում է անցում։ Տվյալ պահի պահանջմունքը, որը մեծահասակի համար կարող է դառնալ խնդիր, ճգնաժաային ցանկացած փուլի մեջ գտնվող երեխայի համար բնականոն է և նորմալ։

- Արդյոք մեզանում ըստ պատշաճի՞ են վերաբերում ճգնաժամային շրջանին, թե՞ կարծում են, որ այն ինքնուրույն կանցնի։

- Բնական է, որ առկա է բողոք ծնողների կողմից, թե ինչու իրենց երեխան պահեց իրեն այս կամ այն կերպ, սակայն կան շատ դեպքեր, երբ ծնողին ասում ես, որ այդ ամենը կապված է երեխայի ճգնաժամային փուլի հետ, ծնողը փորձում է մտնել դաշտ և հասկանալ, ինչ կարող է ինքը անել։ Որքան էլ բաց է մերօրյան ինֆորմացիան, սակայն ծնողի համար ինֆորմացիան ավելի պարզ է դառնում, երբ բացատրվում է սեփական երեխայի օրինակի վրա, իսկ մասնագետի հետ ելքեր գտնելու ուղին ամենաարդյունավետն է հանդիսանում։

- Ինչպե՞ս պետք է սկսել ուղղորդել երեխային, որ ադապտացվի նոր միջավայրին, օրինակ՝ երբ փոխել է բնակության վայրը  կամ դպրոցը։

- Նորից պետք է կրկնեմ, որ ամենաարդյունավետ միջոցը ծնող-երեխա խոսքն է, վստահության ձևավորումը, որի հիմնաքարը պետք է դնի ծնողը, այդ պարագայում երեխան ազատ կխոսի իր վախերից, անհանգստություններից, որոնք կապված են այս կամ այն փոփոխության հետ։ Ծնողը կհասկանա` ինչ տեսակ ուղղորդում է հարկավոր երեխային, արդյո՞ք խնդիրը լինում է հաղթահարել տանը, թե՞ հարկավոր է մասնագետի հետ աշխատանք սկսել։

Ձեր խորհուրդը ծնողներին, ուսուցիչներին և երեխաների հետ աշխատող այլ անձանց։

- Ամենակարևոր երկու կետերը, որոնք կշեշտեմ, ապրումակցումը և սերն են, որոնք էլ բխում են մեկը մյուսից՝ ծնողական սեր, իսկ ուսուցիչների և այլ մասնագետների պարագայում՝ սեր և հարգանք երեխայի և այն աշխատանքի նկատմամբ, որը կատարում են։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով 18/11/2024 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում 18/11/2024 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 18/11/2024 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ 18/11/2024 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում 18/11/2024 13:17 Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան 18/11/2024 13:12 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են 18/11/2024 13:00 Ռուստամ Բադասյանը հաստատեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել 18/11/2024 12:43 Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին 18/11/2024 12:32 Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ. Գնել Սանոսյանն էլ հաստատեց՝ հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 12:31 «Հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է». ՔՊ-ից պնդում են՝ Փաշինյանը գիշերով չի որոշել ազատել պաշտոնյաներին 18/11/2024 12:28 Չենք կարող ասել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Վահագն Ալեքսանյան 18/11/2024 12:25 Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու. պատգամավոր 18/11/2024 12:21 Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկել և ճիշտ որոշումներ գտնել. Աղվան Վարդանյան 18/11/2024 12:13 Երևանի 146 մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ 18/11/2024 12:11 Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա մեզ. ՔՊ խմբակցության ղեկավար 18/11/2024 12:07 Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է. Վարդանյան 18/11/2024 12:02 Հրաժարականներն անակնկալ չեն եղել. ուրբաթ օրը վարչապետն ասել էր՝ որոշումներ է կայացնելու. Հայկ Կոնջորյան 18/11/2024 11:59 Չեմ կարծում, որ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, ուղղակի նոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյան 18/11/2024 11:55 Խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել. Աբրահամյան 18/11/2024 11:49 Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից 18/11/2024 11:44 Վատիկանից կվերադառնամ այսօր, Աննայի այցն ավելի երկար կտևի. Փաշինյան (Տեսանյութ) 18/11/2024 11:40 Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել. Վարդանյան 18/11/2024 11:32 ՆԳՆ-ից հաստատում են՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել 18/11/2024 11:29 «Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ». Աբրահամյանը Փաշինյանի սափրվելը պատահական համընկնում չի համարում 18/11/2024 11:16 Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին 18/11/2024 11:11 Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը. ԱՆ 18/11/2024 11:08 Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը՝ անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու․ հասարակությունը միամիտ չի. Չալաբյան 18/11/2024 11:02 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Ռուբեն Մելիքյան 18/11/2024 10:58 Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում 18/11/2024 10:54 «Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու». Ռուբեն Վարդանյանի որդին համոզված է՝ Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել գերիներին և կոչ անել ազատել նրանց 18/11/2024 10:50 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան 18/11/2024 10:43 ԲԴԽ նախագահը փաստացի հաստատում է, որ այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ գործադիր իշխանության հավանությունը. Հակոբ Բադալյան 18/11/2024 10:39 Փաշինյանն առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Սուրենյանց 18/11/2024 10:31 Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան 18/11/2024 10:26 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյան 18/11/2024 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա 18/11/2024 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 18/11/2024 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով 18/11/2024 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն 18/11/2024 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական 18/11/2024 09:56 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան 18/11/2024 09:39 Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է 18/11/2024 09:32 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել ( ArmLur.am) 18/11/2024 08:19 Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վատիկան 18/11/2024 08:09 Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ուզում ասել» 18/11/2024 00:16 Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին 17/11/2024 23:40 Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը 17/11/2024 23:27 Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին 17/11/2024 23:17 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր 17/11/2024 23:02 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից 17/11/2024 22:52 ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News) 17/11/2024 22:40 Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել 17/11/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել 17/11/2024 20:56 Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան 17/11/2024 20:15 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում