19/04/2023 17:34
Հանրությունը չի միավորվում, որովհետև հետևողականորեն պառակտում են. գործակալական ցանց է գործում. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)
Հանրությունը բարոյալքված է, վճռական տրամադրված մարդիկ հուսահատվեցին, երբ իրենց կողքի մարդիկ, հարևանները ձայն տվեցին պարտության խորհրդանիշին։ Արժանապատվություն ունեցող մարդիկ, երբ տեսնում են ինչ-որ շերտեր ընտրում են պարտվածի, սկսում են հուսահատ մտածել՝ գուցե մեր ճակատին գրված է, որ մեզ պետք է առաջնորդի պարտվածը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Թեզը, թե մենք պետության արժանի չենք, մեր թշնամիների երազանքն է։ Պետություն ունենալուն արժանի ենք թեկուզ միայն նրա համար, որ Խորհրդային միության բռնապետության պայմաններում հիմնել ենք Ազգային միացյալ կուսակցությունը։ Պետության արժանի ենք թեկուզ միայն նրա համար, որ 1968 թվականին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ անկախության թեմայով ռադիոհաղորդում պատրաստեցինք», - ասել է Հայրիկյանը։
ԱԻՄ առաջնորդի գնահատմամբ՝ հուսահատություն, վախ տարածում է իշխանությունը՝ սեփական ձախողումները վերագրելու ժողովրդի ոչ բավարար կամք դրսևորելուն։
«Հանրությունը չի միավորվում, որովհետև հետևողականորեն պառակտում են. գործակալական ցանց է գործում։ Գիտեմ դարմանը՝ բացարձակ ժողովրդավարություն. ինձնից կախված ամենը ես արել եմ, պարզապես հանրությունը պետք է պատրաստ լինի լավ գաղափարների», - նշել է նա։