19/04/2023 15:29
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին համընդգրկուն խաղաղության հասնելու հարցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգային ժողովի փոխնախագահ և կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումներում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը ընդգծել է հայ-ամերիկյան երկկողմ ամուր կապերը։ Այդ մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը։
Նա նաև ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունն օգնել Հայաստանին և Ադրբեջանին լարվածության ապաէսկալացման և երկարաժամկետ ու համընդգրկուն խաղաղության հասնելու հարցերում։