19/04/2023 12:40
Նիկոլ Փաշինյանը, եթե ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը. Թագուհի Թովմասյանը՝ գաղտնի ձայնագրության մասին
Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրությանը՝ հարցադրումով.«Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել, տվել է Սերժ Սարգսյանին»։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրեն նկատի ուներ Փաշինյանը և ինչպե՞ս է մեկնաբանում այս հայտարարությունը։
«Նիկոլ Փաշինյանը, եթե ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը։ Եթե իմ անունը չի հնչեցրել, ես որևէ մեկնաբանություն չունեմ։
Ես գաղտնի ձայնագրելու սովորություն չունեմ, իմ ամբողջ կյանքի ընթացքում երբեք այդպիսի բան չեմ արել, ի տարբերություն այսօրվա գաղտնի ձայնագրությունների վրա հիմնված իշխանության գործելակերպի։
Դա իրենց ձեռագիրն է ու տարիների ավանդույթը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։