19/04/2023 19:43
Նեպալի նախագահին շտապ տեղափոխել են Հնդկաստան՝ բուժման
Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելին ինքնաթիռով տեղափոխել են Նյու Դելի և ուղարկել Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտ՝ հետազոտության։
Ինչպես հաղորդում է The Hindu պարբերականը, նախնական հետազոտությամբ Նեպալի 78-ամյա նախագահի շնղչուղիներում ինֆեկցիա է հայտնաբերվել։ Պաուդելը այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հոսպիտալացվում։
Ռամ Չանդրա Պաուդելին մարտին դարձել է Նեպալի երրորդ նախագահը՝ այն բանից հետո, երբ երկիրը 2008 թվականին հանրապետություն է հռչակվել։