19/04/2023 20:29
Շորժան չենք պատրաստվում տալ թշնամուն. ՔՊ խմբակցության պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 24news.am-ի հետ զրույցում ասել է, որ դիրքերում տղաներն ամուր կանգնած են, ունեն կամք դիմակայելու հակառակորդին և պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը։
«Մենք երբեք չենք պատրաստվում նրանց Շորժա կամ Գեղարքունիք տալու, որովհետև մենք կարող ենք մեր սահմանները պահել։ Թե ինչ կլինի խաղաղության պայմանագրի հետ կապված՝ կապրենք, կտեսնենք», - ասել է նա։