Ռուսական նոր կինոհիթը՝ «Չեբուրաշկա»-ն, գալիս է Հայաստան

19/04/2023 21:10

Ռուսական նոր կինոհիթը՝ «Չեբուրաշկա»-ն, գալիս է Հայաստան


Ռուսական կինոյի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում կանցկացվեն սիրված մուլտհերոսի մասնակցությամբ նոր գեղարվեստական ​​ֆիլմի անվճար ցուցադրություններ։ Ծրագրում ներառված են արկածային ֆանտաստիկա, սպորտային դրամա, թրիլլեր, կենսագրական դրամա և անիմացիաներ:

Ռուսական կինոյի «մարաթոնը» Հայաստանում մեկնարկում է ապրիլի 28-ին: Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։
Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում՝ ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Երևանում ցուցադրությունների ամրագրում

Գյումրիում ցուցադրությունների ամրագրում

Ռուսական կինոյի օրերի շրջանակում ամենասպասվածներից է ռուսական ֆիլմերի ռեկորդակիր «Չեբուրաշկան»: Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։

Երևանում Ռուսական կինոյի օրերի ծրագրում ներառված են նաև «Սուսերով պարը» կենսագրական դրաման՝ Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական ​​գլուխգործոցի ստեղծման պատմությունը, «Պարոն Նոկաուտ»-ը սպորտային դրաման՝ լեգենդար խորհրդային բռնցքամարտիկի մասին, «Հանցակիցները» թրիլլերը և «Ֆիննիկը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ բարի ուրվականի արկածների մասին։

Գյումրիում, բացի «Չեբուրաշկա»-ից, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Քրոնոս» ընտանեկան ֆիլմը՝ հիմնված ֆանտաստ գրող Կիր Բուլիչևի պատմվածքների վրա, «Մայաների Օրացույց»-ը ֆիլմը, դեռահասների արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում, «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» և «Խաղալիք Բում» անիմացիոն ֆիլմերը:

Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ «Հանցակիցները» թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ «Մայաների Օրացույց» ֆանտաստիկ ֆիլմի մասին կպատմի գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել ճանաչված կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։

Հայաստանում Ռուսական ֆիլմերի փառատոնի ծրագիրը

– «Չեբուրաշկա» (ռեժիսոր Դմիտրի Դյաչենկո, 2022) - միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը գրաված ընտանեկան կատակերգություն։ Հեռավոր նարնջագույն երկրից եկած անհանգիստ փոքրիկ կենդանուն սպասում են զարմանալի արկածներ ծովափնյա քաղաքում, որտեղ նա գտնում է անուն, ընկերներ և տուն: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ֆիլմն արդեն հավաքել է ավելի քան 7 միլիարդ ռուբլի։ Ինչպես նաև «Չեբուրաշկա»-յի ցուցադրություններն արդեն սկսվել են Մերձավոր Արևելքի երկրներում։

- «Պարոն Նոկաուտ» (ռեժիսոր Արտյոմ Միխալկով, 2022) - սպորտային դրամա լեգենդար խորհրդային բռնցքամարտիկ Վալերի Պոպենչենկոյի կյանքի մասին։ Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ, Եվրոպայի չեմպիոն, 1964 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողի՝ Սուվորովի զինվորական ուսումնարանում անցկացրած մանկության տարիների, կուրսանտ-սահմանապահ ծառայելու մասին։ Նրա առաջին հաջողությունների ու անհաջողությունների, իր մարզիչ՝ Գրիգորի Կուսիկյանցի հետ ընկերության մասին։ Ֆիլմը Հնդկաստանում ներկայացվել է ՇՀԿ երկրների կինոփառատոնին և Ուզբեկստանում՝ «Մետաքսե ճանապարհի մարգարիտը» Տաշքենդյան XIV միջազգային կինոփառատոնին։

– «Հանցակիցները» (ռեժիսոր Եվգենի Գրիգորև, 2022) – իրական դեպքերի վրա հիմնված թրիլլեր։ Տասը տարեկան գյուղացի տղայի՝ Իլյայի, հորը սպանում են, և հանցագործը մնում է անպատիժ։ Այս փաստը ոչ ոքի չի անհանգստացնում, բացի երեխայից, ով սկսում է որսալ մարդասպանին։ Ֆիլմը 2023 թվականի հունվարին Հնդկաստանում մասնակցել է ՇՀԿ երկրների կինոփառատոնի մրցութային ծրագրին։

- «Սուսերով պարը» (ռեժիսոր Յուսուպ Ռազիկով, 2018) - Արամ Խաչատրյանի գլուխգործոց «Սուսերով պարի»՝ աշխարհի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկի ստեղծման պատմությունն է։ Արամ Խաչատրյանն այն գրել է 8 ժամում։ Ֆիլմը մասնակցել է մի շարք հայտնի փառատոների, այդ թվում՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» XXVII ռուսական կինոփառատոնին, Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին և Հարավային Կորեայի երաժշտության և կինոյի միջազգային փառատոնին։

– «Մայաների Օրացույց» (ռեժիսոր Վիկտորիա Ֆանասյուտինա, 2022) - Վիկտորյա Լեդերմանի համանուն բեսթսելերի վրա հիմնված արկածային ֆիլմ։ Ֆիլմը պատմում է դեռահասների անհավանական արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ։ Նրանք ոչ միայն ստիպված են լինում կրկին ապրել անցած օրերը, այլև վերապրել իրադարձություններ, որոնք հետագայում փոխում են իրենց և իրենց հարազատների կյանքերը: Միայն գլխավոր հերոսի արարքը կարող է վերականգնել ժամանակի ընթացքը որոշող խորհրդավոր մեխանիզմը։

- «Քրոնոս» (ռեժիսոր Ռոման Պրոսվիրնին, Դմիտրիյ Աբոլմասով, 2022) - գրող Կիր Բուլիչևի («Ապագայից հյուրեր»-ի հեղինակ (Ալիսա Սելեզնևայի)) ֆանտաստիկ պատմությունների մոտիվներով նկարահանված ֆիլմ։ Գործողությունները տեղի է ունենում անցյալի, ներկայի և ապագայի Ռուսաստանում: Հերոսները ճանապարհորդում են ժամանակի մեջ՝ փորձելով իրենց երկրի պատմության հետ կապ գտնել և լուծել իրենց խնդիրները:

– «Ֆիննիկը» (ռեժիսոր Դենիս Չերնով, 2022) - արկածային անիմացիոն ֆիլմ։ Հետաքրքիր մանկական դետեկտիվ «Սմեշարիկներ»-ի ստեղծողների կողմից, բարի և զվարճալի ուրվականի՝ Ֆիննիկի մասին։ Նա և իր ընկեր Քրիստինան միավորվում են, բացահայտում առեղծվածային պատմությունը և փրկում իրենց քաղաքը։

- «Խաղալիք Բում» (ռեժիսոր Դենիս Չերնով, Իլյա Կուպրիանով, 2021) - ընտանեկան անիմացիոն ֆիլմ ընկերության մոգության մասին։ Ֆիլմը պատմում է մի բարձրակարգ գողի մասին, ով եզակի ռուբին է գողանում և թաքցնում ​​Բում անունով փափուկ արջուկի մեջ, որպեսզի կարողանա թանկարժեք քարը դուրս բերի երկրից։ Բայց ամեն ինչ չի ընթանում համաձայն պլանավորածի։

– «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» (ռեժիսոր Վիկտոր Գլուխուշին, 2022) - անիմացիոն արկածային հեքիաթ։ Գեղեցկուհի Մարին պատահաբար հայտնվում է զարմանալի թագավորությունում, որտեղ իշխանությունը զավթել են խորամանկ առնետները։ Ֆիլմը պատմում է Մարիի, կախարդված արքայազն Մարդուկ-Ջարդուկի և նրանց ընկերների գաղտնիքներով լի գլխապտույտ արկածների մասին:

«Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց

Ապրիլի 28-ին (ուրբաթ)
14:30 - «Ֆիննիկը»
17:00 - «Չեբուրաշկա»

Ապրիլի 29-ին (շաբաթ)
17:00 - «Սուսերով պարը»
20:00 - «Պարոն Նոկաուտ»

Ապրիլի 30-ին (կիրակի)
19:00 - «Հանցակիցները»

«Հոկտեմբեր» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց

Մայիսի 5-ին (ուրբաթ)
14:30 - «Մարդուկ-Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան»
17:00 - «Մայաների Օրացույց»

Մայիսի 6-ին (շաբաթ)
13:00 - «Խաղալիք Բում»
15:30 - «Քրոնոս»

Մայիսի 7-ին (կիրակի)
14:00 - «Չեբուրաշկա»


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան Այսօր, 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան Այսօր, 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» Այսօր, 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ Այսօր, 15:08 Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան Այսօր, 15:04 Անպայման վերադառնալու պայմանով․ տղերքին ճանապարհեցին բանակ․ Լուսանկարներ Այսօր, 15:00 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու Այսօր, 14:55 Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր Այսօր, 14:53 Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:49 Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան. Մովսես Հակոբյան Այսօր, 14:44 Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:34 Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ) Այսօր, 14:27 Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ Այսօր, 14:20 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան Այսօր, 14:13 Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:06 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Այսօր, 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան Այսօր, 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է Այսօր, 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել Այսօր, 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի Այսօր, 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով Այսօր, 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան Այսօր, 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան Այսօր, 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին Այսօր, 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Այսօր, 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ Այսօր, 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) Այսօր, 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Այսօր, 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում Այսօր, 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Այսօր, 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) Այսօր, 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին Այսօր, 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան Այսօր, 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան Այսօր, 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար Այսօր, 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել Այսօր, 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ Այսօր, 11:25 Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար Այսօր, 11:19 ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան Այսօր, 11:14 Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է Այսօր, 11:08 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:59 Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին Այսօր, 10:40 Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. Դատախազություն Այսօր, 10:26 Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:21 Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան Այսօր, 10:11 Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան Այսօր, 10:05 Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն․ Ալիև Այսօր, 09:50 Ադրբեջանի նախագահի ելույթը մեր երկիր ներխուժելու մասին ազդարարում է․ պետք է հայտարարվի արտակարգ դրություն և ԶՈւ-ն բերվի բարձր մարտական պատրաստվածության․ Անանյան Այսօր, 09:35 Կգործի նորացված ծրագիր՝ արցախցիների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով Այսօր, 09:28 Լարսը բաց է Այսօր, 09:24 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Փաշինյանը դատավորների հետ դեմ առ դեմ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը ՌԴ-ի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ որտե՞ղ է բնակվում Սիմոնյանը Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին 07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև 07/01/2025 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել 07/01/2025 21:40 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ 07/01/2025 21:21 Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ 07/01/2025 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել 07/01/2025 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան 07/01/2025 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել 07/01/2025 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է 07/01/2025 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել 07/01/2025 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը 07/01/2025 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում 07/01/2025 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են 07/01/2025 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին 07/01/2025 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին 07/01/2025 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին 07/01/2025 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար 07/01/2025 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել 07/01/2025 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 07/01/2025 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ 07/01/2025 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից 07/01/2025 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը 07/01/2025 16:38 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է 07/01/2025 16:16 Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին 07/01/2025 15:54 Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին 07/01/2025 15:26 Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին 07/01/2025 15:20 Տոնական օրերին Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում 07/01/2025 15:16 Դատապարտյալն ինքնավնասումը կատարել է կրծքավանդակի շրջանում ցավերին չդիմանալու պատճառով․ ինքնավնասման երկու դեպք՝ մեկ օրում 07/01/2025 15:10 Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն 07/01/2025 15:04 Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է 07/01/2025 14:57 Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է» 07/01/2025 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 07/01/2025 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել 07/01/2025 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ 07/01/2025 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» 07/01/2025 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին 07/01/2025 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը 07/01/2025 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 07/01/2025 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք 07/01/2025 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան 07/01/2025 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան 07/01/2025 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն