19/04/2023 16:08
Տեղում վիրավորված զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում
Ապրիլի 11-ին Տեղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում», - նշել են ՊՆ-ից: