19/04/2023 17:42
Հայաստանում 25 ուսումնական հաստատություններում ուսումնասիրում են պարսկերեն, վրացերեն, թուրքերեն և ադրբեջաներեն
Հայաստանում սեպտեմբեր ամսից 25 ուսումնական հաստատություններում ուսումնասիրում են պարսկերեն, վրացերեն, թուրքերեն և ադրբեջաներեն, ԱԺ-ում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակներում, որը կառավարության ծրագրով նախատեսված թիրախ էր, 25 ուսումնական հաստատություններում ուսումնասիրում են պարսկերեն, վրացերեն, թուրքերն և ադրբեջաներեն», - նշեց Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ նախնական ուսումնասիրություն էին արել դպրոցների շրջանում՝ պարզելու հետաքրքրությունը. շուրջ 400 դպրոցներ ցանկություն են հայտնել իրենց մոտ ունենալ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում, ընդ որում՝ հիմնական հետաքրքրությունը թուրքերենի ուղղությամբ էր:
«Իհարկե, այդ ծավալը չկարողացանք ապահովել, որովհետև կադրերի լուրջ խնդիր ունենք, ժամանակ է պետք», - նշեց նախարարը: