19/04/2023 20:19
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Մեծ Բրիտանիայի մարզուհին ուշաթափվել է՝ ծանրաձողին մոտենալուց հետո
Հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Բրիտանուհի մարզիկ Սառա Դևիսը ուշաթափվել է՝ ծանրաձողին մոտենալուց հետո։ Մարզուհուն անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին առաջնության ժամանակ ուշագնաց էր եղել նաև թուրք ծանրորդուհին։ Նա ծանրաձողը բարձրացնելուց հետո կորցրել էր գիտակցությունը։