19/04/2023 20:00
ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը նպատակահարմար չեն համարում հանդիպել Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Այդ մասին հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք՝ երեկ զոհված զինվորների ծնողները հերթական անգամ իրենց դժգոհությունն էին հայտնել գործի քննության ընթացքից ու որպես բողոքի նշան՝ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ։ Նշենք, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը մինչ այդ էլ չեն հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին՝ չնայած նրանց կողմից դրա վերաբերյալ բազմիցս հնչեցված պահանջին։ Իսկ այս անգամ մերժումը Փաշինյանի ու Պապիկյանի կողմից բացատրվել է նրանով, որ գործով ընթանում է նախաքաննություն, այնինչ հրդեհի հետևանքով զոհված զինվորների ծնողները բազմիցս դժգոհություն են հայտնել նաև այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ուղղորդում է գործի քննության ընթացքը։
Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից զոհվածների ծնողների հետ հանդիպումը մերժելու փաստը փաստաբան Նորայր Նորիկյանին այսօր հայտնել է Գեղարքունիքի մարզպետը, ով էլ վարչապետին ու պաշտպանության նախարարին պետք է փոխանցեր ծնողների պահանջը։
Այս առնչությամբ փաստաբան Նորայր Նորիկյանը գրել է․
«Հարգե՛լի բարեկամներ
Զոհված զինծառայողների ծնողների կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին լրացուցիչ կներկայացնենք համապատասան տեղեկատվություն»։