19/04/2023 19:19
Լիտվան Լատվիային առաջարկել է սահմանին միասին պոլիգոն ստեղծել
Լիտվայի խորհրդարանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Լաուրինաս Կասչյունասն առաջարկել է Լատվիայի հետ ռազմական պոլիգոն ստեղծել, այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
«Լատվիան նախատեսում է Լիտվայի սահմանի մոտ պոլիգոն ստեղծել և ասում է, որ այն ամենամեծն է լինելու Բալթյան երկրներում։ Այստեղ կարելի է խոսել նաև համատեղ նախագծի մասին, որի դեպքում պոլիգոնը կարող է շատ ավելի մեծ լինել»,- ասել է լիտվացի պաշտոնյան։
Լաուրինաս Կասչյունասը հավելել է, որ ռազմական այդպիսի օբյեկտը կարող է հետաքրքիր լինել Հյուսիսատլանտյան դաշինքի իրենց գործընկերների համար, «քանի որ Արևմուտքը ռազմական զորավարժությունների անցկացման համար տարածքների պակաս է զգում»։