19/04/2023 20:10
Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները լավ սկսեցին մրցելույթները և նվաճեցին առաջին մեդալները, տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
«Մարզական սամբոյի 64կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների արժանացան, համապատասխանաբար՝ Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի՝ 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:
Իսկ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը, պարզապես գերազանց ելույթներ ունեցավ: Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,- նշված է հաղորդագրությունում:
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Վաղը ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը (58կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98կգ), կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը (98 կգ):