19/04/2023 14:00
Տեղ համայնքում զենքի խնդիր գոյություն չունի, բոլորը զենք ունեն. ՔՊ-ական (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքը ամենալավ պատրաստված գյուղն է:
«Բոլորն իրենց տեղը գիտեն, որևէ բանի խնդիր չունեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե մարդիկ ասում են «մեզ զենք տվեք»՝ արձագանքեց. «Օբյեկտիվ չեն ասել: Տեղ համայնքում կա զինանոց, կա ամեն ինչ, գյուղի յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե ինքն ինչ է անելու պատերազմական իրավիճակի ժամանակ»:
Նա վստահ է ՝ Տեղում ժողովուրդը շատ բարձր մակարդակի պատրաստվածություն ունի:
«Տեղում զենքի խնդիր գոյություն չունի, բոլորը զենք ունեն», - ասաց ՔՊ-ականը:
Պատգամավորի խոսքով՝ Տեղ գյուղից դեպի սահմանային գոտի, որտեղ խնդիրներ կան, կա ոստիկանական անցակետ:
«Ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում, Ադրբեջանն ի՞նչ գործ ունի խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում», - ընդգծեց նա:
Խաչատրյանը նշեց, թե ապրիլի 11-ին Տեղ գյուղում միջադեպից հետո իրավիճակը հարաբերական խաղաղ է, երկուստեք ընթանում են շինարարական աշխատանքներ:
«Այս պահի դրությամբ՝ շատ կարճ ժամանակահատվածում մեր բանակը կարողացավ մեծ ծավալի ամրաշինական աշխատանք իրականացնել, որ այդ հատվածի ուղղությամբ փորձերը կանխվեն», - հավելեց Խաչատրյանը: