19/04/2023 10:13
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի քրեական գործով կալանավորված ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետի դստերը ազատել են աշխատանքից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ երկու տարի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով կալանավորված ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի դստերը ազատել են աշխատանքից: Նա աշխատում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող վարչության նախկին պետի դուստրը ապրիլի 16-ին պետք է կապիտանի կոչում ստանար, սակայն ապրիլի 13-ին լրացել է պայմանագրի ժամկետը, և ԱԻՆ նորանշանակ նախարար Կամո Ցուցուլյանը չի ցանկացել պայմանագիրը շարունակել նրա հետ, ՊՆ պաշտոնյայի դստերը ազատել է պաշտոնից՝ անգամ չտալով կապիտանի կոչում: Սա ևս՝ քաղաքական ռեպրեսիաների շարքից»։