20/04/2023 20:16
Ադրբեջանական պետության հետ ոչ մի խնդիր չունեմ․ Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Ադբեջանի հետ ոչ մի խնդիր չունի։ Այդ մասին նա անձամբ է հայտարարել՝ ՀՀ Ազգային ժողովում։
«Ես Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ և ադրբեջանական պետության հետ ոչ մի խնդիր չունեմ։ Կոնֆլիկտը լրիվ ուրիշ տեղում է, հետևաբար, այն քաղաքականությունը, որն այդ իմաստով իրականացնում է մեր կառավարությունը, միանշանակ, ինձ համար ընդունելի է»,- մասնավորապես, ասել է ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանը՝ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից իր ելույթում։