20/04/2023 19:54
Ցերեկային քնկոտությունը պայմանավորող գործոնները
Ցերեկային քնկոտությունը սովորաբար համարվում է քնի պակասի կամ քնի նորմալ խանգարման նշան, սակայն հետազոտողները եկել են այն եզրակացության, որ թաքնված դեպրեսիան, սոմատիկ պաթոլոգիան և գիրությունը կարող են լինել նման քնկոտության շատ ավելի տարածված պատճառ: Ցերեկային անբուժելի քնկոտությամբ տառապող մարդիկ առաջին հերթին պետք է հետազոտվեն դեպրեսիայի և շաքարախտի, վահանաձև գեղձի և նյարդային համակարգի պաթոլոգիայի համար՝ անկախ քնի խանգարման հատուկ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից։
Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու մարդը կարող է քնել ցերեկային ժամերին.
գիշերային անորակ քուն,
ֆիզիկական անգործություն, վատ օդափոխվող սենյակ, ինչպես նաև նստակյաց աշխատանք,
իդիոպաթիկ հիպերսոմնիա,
վերջույթների շարժման համախտանիշ քնի ժամանակ,
հետաձգված քնի փուլի համախտանիշ,
չափից շատ ուտելը,
տարբեր էներգետիկ ըմպելիքները, թունդ թեյը, սուրճը,
արևի լույսի պակասը,
ժամային գոտիների արագ փոփոխությունը։
Պետք է առանձնացնել նաև քրոնիկ խռմփոցը, քանի որ խռմփոցը կարող է առաջացնել ուղեղի հաճախակի միկրո արթնացումներ: Սա հանգեցնում է նրան, որ քնի կառուցվածքը խախտվում է և մասնատվում, իսկ գիշերը մարմինն ու ուղեղը չեն հանգստանում։
Ցերեկային ծանր թուլության և քնկոտության ամենատարածված և վտանգավոր պատճառը քնի խանգարիչ ապնոէի համախտանիշն է: Այս հիվանդությանը բնորոշ է ցերեկային ուժեղ քնկոտությունը, որն ուղեկցվում է հոգնածությամբ, անտարբերությամբ, թուլությամբ, ինչպես նաև նյարդաբանական խանգարումներով՝ գիշերային քնի կառուցվածքի խախտմամբ։
Շաքարային դիաբետի դեպքում ևս նկատվում է անհավասարակշռություն գլյուկոզայի ընդունման և օրգանիզմի կողմից դրա օգտագործման միջև: Քնկոտությունը կարող է լինել ինչպես մարմնում գլյուկոզայի ավելցուկի, այնպես էլ դրա պակասի նշան:
Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի անբավարար ակտիվության հետևանքով առաջացած համախտանիշ է, որը նույնպես կարող է սրել քնկոտությունը: Այս հիվանդության ախտանիշները, ի լրումն քնկոտության, ներառում են հոգնածություն, չոր մաշկ, դանդաղ խոսք, դեմքի և ձեռքերի այտուցվածություն, փորկապություն, սառնություն, հիշողության կորուստ, դեպրեսիա, դաշտանային անկանոնություն և անպտղություն կանանց մոտ:
Ցերեկային քնկոտության պատճառները հաճախ կապված է նաև սննդակարգի հետ։ Յուղոտ կերակուրից հետո օրգանիզմը սկսում է «քնել», իսկ ածխաջրերով հարուստ կերակուրը, ընդհակառակը, բարձրացնում է կենտրոնացումը և կատարողականությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։