20/04/2023 18:09
Արամ Նիկոլյանի մուտքը Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ արգելվել է․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի դրոշն այրելու և միջազգային հարթակներում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու հաջորդ իսկ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։
Թերթը գրել է․ «Մեր տեղեկություններով՝ նա չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրից