20/04/2023 16:30
Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:
«Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աղազարյանը:
Պատգամավորն այս քայլին գնացել է հանձնաժողովում հայտնի միջադեպից հետո, երբ քննարկվում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու հարցը: